Ալեքսանդր Լյայստեր
Արտաքին տեսք
Ալեքսանդր Լյայստեր Александр Ляйстер | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1884 |
Մահացել է | 1941[1] |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալեքսանդր Ֆիլիպովիչ Լյայստեր (ռուս.՝ Александр Филиппович Ляйстер, ապրիլի 4, 1884 - 1941[1]), ռուս Խորհրդային բնախույզ, աշխարհագրագետ, պրոֆեսոր 1932 թվական։
Ավարտել է Երևանի արական գիմնազիան 1902 թվականին, Խարկովի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմունքը 1907 թվականին։ 1907-1922 թվականներին դասավանդել է Խարկովում, Գրոզնիում և Թիֆլիսում, 1923-1933 թվականներին՝ Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում։ Ուսումնասիրել է Կովկասը և Հայաստանը։ 1937-1941 թվականները եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, միաժամանակ 1938-1940 թվականներին դասախոսություններ կարդացել Երևանի համալսարանի և Հայկական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 641)։ |